Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
23 Օգոստոսի 2026, 15:19
ՊՆ N զորամասում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 24News-ի տեղեկություններով այսօր բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորն է մահացել։ Պաշտպանության նախարարությունն էլ քիչ առաջ հաստատեl է տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: