Բաքուն բողոք է հայտնել Եվրոպայի Խորհրդին ՄԻԵԴ-ի որոշման պատճառով
22 Հունիսի 2026, 20:00
Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ ՝ ՄԻԵԴ-ի ՝ հօգուտ Հայաստանի կայացրած որոշման դժգոհության կապակցությամբ:
Հանդիպման ժամանակ Պետեր Ցիխին կոշտ բողոք է ներկայացվել, իսկ Եվրոպական դատարանի վճիռը որակվել է որպես «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բացի այդ, ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել, որ որոշման տեքստում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բանակը, իշխանության մարմինները, ինչպես նաև Արցախի գլխավոր դատախազն ու օմբուդսմենը: