Բաքվի միջամտությամբ Իսրայելը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը․ Հաջիև

04 Օգոստոսի 2026, 19:40

Քաղաքականություն

Ադրբեջանը լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները որպես «Հայոց ցեղասպանություն» ճանաչելու նախաձեռնության կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի շահերը Բաքվի համար միշտ առաջնահերթություն են եղել, իսկ այս հարցը մեզ համար մնում է «կարմիր գիծ»։

Հաջիևը նշել է, որ նախաձեռնության ի հայտ գալուց անմիջապես հետո, պետության ղեկավարի հանձնարարությամբ, ակտիվ դիվանագիտական աշխատանք է իրականացվել։

Ադրբեջանն իր դիրքորոշումը փոխանցել է իսրայելական կողմին՝ նշելով, որ նման որոշումն անարդար կլինի և չի արտացոլի պատմական իրականությունը։ Հաջիևը հավելել է, որ Իսրայելի կողմը լրջորեն է ընդունել Բաքվի ուղերձները, և արդյունքում հնարավոր է եղել կանխել հարցի հետագա առաջխաղացումը։

Նա նաև նշել է․ «Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, ներկա է Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, ներկա է Թուրքիան»՝ ընդգծելով երկու երկրների սերտ համագործակցությունը։

«Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր պետությունների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի և այսուհետ ևս այդպես ենք վարվելու»,- հայտարարել է Հաջիևը։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը դադարեցրել էր 1915 թվականի իրադարձությունները որպես «Հայոց ցեղասպանություն» ճանաչելու նախաձեռնության առաջմղումը, և Ադրբեջանի ճնշումներից հետո հարցը դուրս էր բերվել Քնեսեթի օրակարգից։