Բարձրացնենք մեր բողոքի ձայնը և պահանջենք, որ ԿԸՀ-ն գործի օրենքի համաձայն․ Իշխան Սաղաթելյան

14 Հունիսի 2026, 12:38

Քաղաքականություն

«Այսօր ժամը 18:00-ին կհանդիպենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ»,- տեսաուղերձում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք բարձրացնելու ենք մեր բողոքի ձայնը, պահանջելու ենք, որ ԿԸՀ-ն գործի օրենքի համաձայն։ Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ այս օրերին ընդդիմադիր ուժերի միջև ընթանում են բավականին կառուցողական քննարկումներ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ներկայացնի ընտրությունների վերջնական արդյունքները։ Նախօրեին Վարչական դատարանը մերժել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած բողոքները։