Բարձրագույն պիլոտաժի սիմֆոնիա․ «թռչող դաշնակահարուհի» Նարինե Մելքումյանի պատմությունը
20 Սեպտեմբերի 2026, 14:20
Հայաստանում ծնված, իսկ ներկայում Նիդեռլանդներում բնակվող Նարինե Մելքումյանը գտել է երկու տարբեր աշխարհների՝ բարձրագույն պիլոտաժի և ակադեմիական երաժշտության յուրօրինակ համադրությունը։
Ունենալով կոմերցիոն օդաչուի լիցենզիա, ինչպես նաև բազմաշարժիչ ինքնաթիռներ վարելու և գործիքային թռիչքներ իրականացնելու համապատասխան որակավորումներ՝ Նարինեն աշխատում է որպես օդաչու-հրահանգիչ։ Նա վարում է Extra 330LX սպորտային ինքնաթիռը՝ բարձրագույն պիլոտաժում ամենաբարդ կառավարվող և առավել մանևրունակ օդանավերից մեկը։ Երկնքում նա կատարում է ամենատարբեր բարդության պիլոտաժային ֆիգուրներ՝ Նեստերովի օղակից մինչև «տակառներ» և երկարատև սրընթաց վայրէջքներ։
Երկնքում ապրած հուզական փորձառությունը օդաչուն վերածում է հեղինակային ստեղծագործությունների։ The Flying Pianist («Թռչող դաշնակահարուհին») կեղծանունով Նարինեն գրում և կատարում է դաշնամուրային ստեղծագործություններ, որոնք հետագայում դառնում են նրա ավիաշոուների երաժշտական ուղեկցությունը։
«Թռչող դաշնակահարուհու» հեղինակային գործերն արդեն լայն ճանաչում են ստացել ամբողջ աշխարհում և հասանելի են խոշորագույն սթրիմինգային հարթակներում, այդ թվում՝ Spotify-ում և Apple Music-ում։