«Բարեկամական որոշում»-ը նշանակում է, որ ՌԴ-ն պետք է իր գույքն անհատույց փոխանցի․ Բոգդան Բեզպալկո
17 Օգոստոսի 2026, 20:00
Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՀՀ-ում իր երկաթուղային կոնցեսիայի մի մասը ՌԴ-ի կողմից հնարավոր վաճառքի վերաբերյալ։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարության հիմքում ՌԴ-ի գույքն անհատույց ստանալու ցանկությունն է։
««Բարեկամական որոշում»-ը նշանակում է, որ ՌԴ-ն պետք է հրաժարվի վնասների փոխհատուցման և ներդրումների վերադարձի վերաբերյալ ցանկացած պահանջից ու այդ ամբողջ գույքն անհատույց փոխանցի Հայաստանի Հանրապետությանը, որն այնուհետև նույն երկաթուղին կոնցեսիոն կառավարման կհանձնի մեկ այլ պետության կամ որևէ խոշոր կորպորացիայի։
Այսինքն՝ ՌԴ-ն պարզապես պետք է այդ ամենը փոխանցի և ամբողջությամբ անվճար հանձնի։ Ահա թե ինչ է Փաշինյանը հասկանում «բարեկամական» որոշումների տակ»,-նշել է Բեզպալկոն։