Բասկերի երկրի խորհրդարանում լսումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
13 Նոյեմբերի 2023, 13:10
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/11/13124839/1124005.jpg)
Բասկերի երկրի խորհրդարանի եվրոպական հարցերի և արտաքին գործերի հանձնաժողովը լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում իսպանահայ իրավաբան Լևոն Գրիգորյանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։
«Անկախ մեր ծագումից՝ կարևոր է, որ մենք միավորվենք այս ընդհանուր գործում: Էթնիկ զտումներն ուղղակի ոտնձգություն են մարդկային արժանապատվության և ամենահիմնական իրավունքի` կյանքի իրավունքի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները միջազգայնորեն պաշտպանության կարիք ունեն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմով»,- ասել է իրավաբանը։
Գրիգորյանը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների անկախ հետաքննության օգտին՝ պնդելով, որ այս իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառումը վճռորոշ է Հայոց նոր ցեղասպանության հնարավորությունը կանխելու համար։
![Unknown-5.jpeg (76 KB)](https://armenpress.am/static/add/011/Econom/gyumri/Aznavour/qolej/honor/mshakuyt/honor/sarq/samsung/01/jazz/prkarar/ruben/ekexeci/fastex/noracin/par/tatron/edu/NewFolder/01/02/diaspora/re/hanrayin/koriz/re/Unknown-5.jpeg)
![Unknown-4.jpeg (303 KB)](https://armenpress.am/static/add/011/Econom/gyumri/Aznavour/qolej/honor/mshakuyt/honor/sarq/samsung/01/jazz/prkarar/ruben/ekexeci/fastex/noracin/par/tatron/edu/NewFolder/01/02/diaspora/re/hanrayin/koriz/re/Unknown-4.jpeg)
![Unknown-2.jpeg (189 KB)](https://armenpress.am/static/add/011/Econom/gyumri/Aznavour/qolej/honor/mshakuyt/honor/sarq/samsung/01/jazz/prkarar/ruben/ekexeci/fastex/noracin/par/tatron/edu/NewFolder/01/02/diaspora/re/hanrayin/koriz/re/Unknown-2.jpeg)