Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանուն
06 Հուլիսի 2025, 13:46

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է սկսել ելույթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։ Այս մասին գրում է sportaran.com-ը։
Ալբանիայում ընթացող մրցաշարի առաջին տուրում հայ բասկետբոլիստները 80:56 հաշվով հաղթել են Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման գլխավոր հերոս է դարձել Քևին Քեշիշյանը, ով դաբլ է ձևակերպել։