Բասկետբոլի ՀՀ Մ16 տարեկանների հավաքականի հաղթական մեկնարկը Եվրոպայի առաջնությունում

05 Հուլիսի 2026, 14:00

Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ խաղում կմրցի Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Հանդիպումը տեղի կունենա այսօր, Սպորտի կառավարման կենտրոնում, սկիզբը՝ ժամը 19:00-ին: 

Մրցաշարին մասնակցում են ինը երկրների հավաքականներ, մրցումները կտևեն մինչև հուլիսի 12-ը։ Խաղերն անցկացվում են Մարզական կառավարման կենտրոնում, մուտքն ազատ է։