Բասկետբոլիստ Դանիել Սանամյանը համալրել է Հայաստանի Մ18 և Մ20 հավաքականների կազմը

08 Մայիսի 2025, 14:13

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ18 և Մ20 հավաքականների կազմը համալրվել է նոր անդամով։ Ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ԴՅՈՒԲԼ ակումբի բասկետբոլիստ Դանիել Սանամյանը:

Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա բասկետբոլիստը ԲԿՄԱ-ԴՅՈՒԲԼԻ կազմում մասնակցել է 9 հանդիպման և միջինը վաստակել Է 5,4-ական միավոր: Սանամյանի հասակը 206 սմ է:

Եվրոպայի մինչև 20 տարեկանների «Բ» դիվիզիոնի առաջնությունը կանցկացվի հուլիսին Երևանում: