Բաթումի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին

31 Հոկտեմբերի 2023, 19:55

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

1885-1887 թվականներին Բաթումում կառուցվել է առաջին հայկական եկեղեցին։ Բաթումի հայ համայնքը դրա համար որոշակի գումար է հավաքել, իսկ ճարտարապետը եղել է ավստրիացի Ռոբերտ Մարֆելդը։ Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել պահեստի։

1959 թվականին շենքը դարձել է աստղադիտարան։ Եվ միայն Հայ Առաքելական եկեղեցու, հայ համայնքի և ՀՀ-ի շնորհիվ է, որ 1992 թվականին տաճարը փաստագրված վերադարձվեց հայերին, իսկ արդեն 1995 թվականին Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին սկսեց գործել։

Տաճարը դարձել է Բաթումի՝ ավելի քան 800 հայերին միավորող կենտրոն։ Եկեղեցու վանահայրը Արարատ հոգևորականն է, որը Հայ Առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչն է, ինչպես Բաթումում, այնպես էլ ամբողջ Աջարիայում:

Տաճարի տարածքում գործում են կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կենտրոն և 2 երաժշտական խմբեր։ Եկեղեցու բակում պարբերաբար անցկացվում են մշակութային միջոցառումներ։