Բայդենն ու Թրամփը գործիք են, որ օգնում են Ադրբեջանին. Արա Մանուկյան
28 Հունիսի 2024, 22:50
Ամերիկայի կառավարությունն ասաց՝ կներեք, Հայաստան, մենք չենք կարող օգնել քեզ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է հետաքննող լրագրող Արա Մանուկյանը։
«Այն հանցագործությունը, որ եղել է վերջին 100 տարվա ընթացքում, պետք է փակի Բայդենի վարչակազմը, որովհետև իրենց համար ամենամեծ վտանգն ու վնասն է պարունակում այն: Տրիլիոններ կան, որ պետք է Հայաստանին հասնեն բոլոր կորուստների պատճառով և իրենք գիտեն այդ ամեն ինչի մասին: Իրենց պետք չէ Ադրբեջանի նավթը:
Ամերիկայի կառավարությունը ասաց՝ կներեք, Հայաստան, մենք չենք կարող օգնել քեզ, բայց քեզ ցանկանում ենք ամենալավը, գնա ու պաշտպանի քո հողը, որտեղ արդեն մտել է Մուստաֆա Քեմալը, իսկ նրա թիկունքին ամերիկացիներն էին՝ գաղտնի ձևով»,- ասել է մեր զրուցակիցը:
Հետաքննող լրագրողը այն կարծիքն է հայտնել, որ թե Բայդենը, թե Թրամփը գործիք են, որ օգնում են Ադրբեջանին։
«ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո ոչ մի փոփոխություն չի լինելու Հայաստանի համար: 3 նախագահի թեկնածու կա: Բայդենը ծերուկ է, գործիք է ուղղակի, Թրամփն էլ, իմ կարծիքով, նույն բանն է, ինքն էլ շատ է խոսում, բարձր ձայնով լավ բաներ է ասում, բայց ժամանակին ինքը օգնեց Ադրբեջանին՝ ռազմական օգնություն տրամադրելով: Նույնն էլ Բայդենն արեց, ուստի բոլորը գործիք են:
Երրորդ թեկնածուն Քենեդին է, որ հայամետ դիրքորոշում ունի: Ես Քենեդիին ձայն կտամ, որովհետև նա այն մարդն է, որ կաշխատի դեպի ճշմարտության համար: Բայց այն չար ուժերը, որ կան այնտեղ, ինչպես իր հորը, հորեղբորը սպանեցին, իրեն էլ անպայման կփորձեն սպանել, որովհետև նա այն մարդը չէ, որ իրենց պետք է, որովհետև շատ բաներ կարող է փոխվել»,- եզրափակել է Արա Մանուկյանը: