Բազկամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում Հայաստանի պարալիմպիկ հավաքականը նվաճել է 22 մեդալ

16 Հունիսի 2023, 14:20

Սպորտ

Ավարտվեցլ է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 2023 թվականի 24-րդ առաջնությունը։

Հայաստանը ներկայացնող մարզիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով։ Մեր հավաքականի գանձանակը համալրվեց 8 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալներով, հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից: