Բազկամարտիկ Դավիթ Դադիկյանը հաղթել է EAST vs WEST King of Table 14 մրցաշարում
13 Մայիսի 2025, 20:30
Հայ բազկամարտիկ Դավիթ Դադիկյանը (+115 կգ) Ստամբուլում ընթացող EAST vs WEST King of Table 14 պրոֆեսիոնալ մրցաշարում հաղթել է բուլղարացի Գեորգի Ցվետկովին:
Մենամարտը ժամանակից շուտ է ավարտվել. Ցվետկովի մոտ մենամարտի ընթացքում երկգլուխ մկանների (Biceps) պատռվածք է տեղի ունեցել, և հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
Դավիթ Դադիկյանն արդեն 3 անընդմեջ հաղթանակ է տարել, այժմ զբաղեցնում է գերծանր քաշային կարգի 3-րդ հորիզոնականը և դարձել է չեմպիոնական գոտու հավակնորդ։