ԲԴԽ-ն կարգապահական նախազգուշացում է հայտարարել դատավոր Կարեն Ֆարխոյանին
21 Հուլիսի 2026, 18:37
Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական նախազգուշացում է հայտարարել առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Նախազգուշացման պատճառ է դարձել այն փաստը, որ նա շուրջ մեկ տարի ձգձգել է դատական ակտի հրապարակումը, այսինքն՝ խախտել է օրենքով սահմանված ժամկետները։ Արդարադատության նախարարություն նրա դեմ բողոք էր ներկայացրել քաղաքացի Էդգար Ղազարյանը։ ԲԴԽ էր դիմել նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ֆարխոյանն ի պաշտպանություն իրեն հայտարարել է, որ արդարադատության նախարարության նշած ժամանակահատվածում ինքը ծանրաբեռնված է եղել աշխատանքով, ունեցել է 170 գործ և ֆիզիկապես չի կարողացել վերահսկել՝ արդյոք դատական ակտն ուղարկվել է քաղաքացուն։
Նշենք, որ Ֆարխոյանի վարույթում են մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Լևոն Քոչարյանի, Բագրատ սրբազանի և այլոց գործերը։