Բելառուսի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հաղթանակը
03 Փետրվարի 2025, 14:55

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունվարի 26-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների 86,82%-ը։ Նախագահական ընտրապայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է Սերգեյ Սիրանկովը, ով ստացել է 3,21%, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Օլեգ Գայդուկևիչը (2,02%): Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել քվեարկությանը մասնակցածների 3,60%-ը։
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 85,69%-ը՝ ընտրելու իրավունք ունեցող մոտ 6,9 մլն մարդուց։