Բելառուսի թատերական գործիչների միության բարձրագույն պարգևը հանձնել են Տատյանա Ներսիսյանին
29 Մարտի 2024, 11:30
Թատրոնի միջազգային օրը Բելառուսում տեղի է ունեցել թատերական գործիչների միության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին գրում է sb.by-ն։
Բելառուսի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչ Տատյանա Ներսիսյանն արժանացել է «Բյուրեղյա հրեշտակ» մրցանակին՝ «բելառուսական տիկնիկային թատրոնին նվիրվածության և երկարամյա ստեղծագործական աշխատանքի համար»:
Տատյանա Ներսիսյանը Բելառուսի Հանրապետության Ազգային թատերական մրցանակի (2012, 2018 թթ.) և Ռուսաստանի «Ոսկե դիմակ» Ազգային թատերական մրցանակի դափնեկիր է (2016 թ.): Թատրոնում աշխատում է 2008 թվականից: