Բելառուսում կանցկացվի «Հայրենիքից դեպի սրտեր. հայկական պարը որպես մշակութային կապ» առցանց վեբինար
15 Հունիսի 2025, 16:46

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 15-ին կանցկացվի առցանց վեբինար՝ «Հայրենիքից դեպի սրտեր. հայկական պարը որպես մշակութային կապ» թեմայով։ Այս մասին հայտնում է Բելառուսի հայ համայնքի տելեգրամյան ալիքը:
Միջոցառման ընթացքում կանցկացվի քննարկում այն մասին, թե ինչպես հայկական պարերը կոտրում են բոլոր սահմանները՝ միավորելով Բելառուսի, Չինաստանի և սփյուռքի այլ համայնքները։
Հրավիրված փորձագետների թվում են ազգագրագետ և ՀՀ ԳԱԱ պարերի հետազոտող Նարինե Շամամյանը, թարգմանիչ և ուսուցիչ-պարուսույց («Էրեբունի» հայկական պարի անսամբլ, Մինսկ) Վահագն Գևորգյանը, լեզվաբան Սուրեն Զաքարյանը (Մինսկի պետական լեզվաբանական համալսարան), արվեստաբան Անի Մարգարյանը (Soochow University) և այլք։
