Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը կցուցադրվի Մինսկում

26 Մարտի 2024, 20:10

Մշակույթ

Մինսկում մարտի 27-ին կցուցադրվի «Ամերիկացի» ֆիլմը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների Համբուրգի և Վուդստոքի փառատոներում, ընդգրկվել է «Օսկար»-ի կարճ ցուցակում։

Ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Մայքլ Գուրջյանն է։ Սա նրա երրորդ լիամետրաժ աշխատանքն է։

«Ամերիկացի» ֆիլմի հերոսը՝ Չարլին, որ հրաշքով փրկվել է Հայոց ցեղասպանությունից, հայտնվեց ԱՄՆ-ում և փորձում է կառուցել իր կյանքը։ Բայց նրա սիրտը ձգվում էր դեպի արմատները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ում հայտարարեցին Խորհրդային Հայաստան հայրենադարձության ծրագրի մասին։ Չարլին վերադառնում է Հայաստան, բայց նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: