Բերքն առատ է, գնորդը՝ քիչ․ գյուղմթերքի շուկան ճգնաժամի առաջ է
22 Հուլիսի 2026, 19:00
Հայաստանում գյուղմթերքի իրացման ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Չնայած այս տարվա առատ բերքին՝ գյուղացիներն ու վաճառողները բախվում են գների անկման, պահանջարկի նվազման և բերքի իրացման դժվարությունների։
Առևտրականներից մեկի խոսքով՝ շուկայում հաճախ ստեղծվում է անկառավարելի վիճակ, և բերքի զգալի մասը պարզապես չի վաճառվում։
«Ապրանքը փչանալուց փրկելու համար հաջորդ օրը ստիպված ենք լինում այն վաճառել նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով»,- նշել է վաճառողներից մեկը։
Մեկ այլ առևտրականի խոսքով՝ խնդրի հիմնական պատճառներից մեկը արտահանման ցածր ծավալներն են, ինչի հետևանքով գյուղմթերքի մեծ մասը մնում է ներքին շուկայում։
«Եթե, օրինակ, կեռասի բերքի կեսն արտահանվեր, գներն այսպես չէին ընկնի։ Գյուղացիները բերքը հանձնում են 300 դրամով, բայց նույնիսկ 400 դրամով այն դժվար է վաճառվում, և ապրանքը մնում է շուկայում»,- ընդգծել է նա։