Բերքը քիչ է, ծախսերը՝ շատ, առևտուր էլ չկա․ գյուղմթերք վաճառող

Ծիրանի և դեղձի սակավության պատճառը կարկտահարությունն է։ Այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է գյուղմթերքի առևտրով զբաղվող մի կին։

«Անձրևները շատ-շատ էին, փոշոտում չեղավ։ Թեև ցրտահարություն չի եղել, բայց փոշոտման բացակայության պատճառով բերքը քիչ է»,- նշել է նա։

Այդուհանդերձ, ըստ նրա, թեև բերքը քիչ է, սակայն եղած բերքի ծախսերը շատ են, իսկ առևտուր չկա։

«Գները չեն գոհացնում, որովհետև եթե ապրանքը քիչ է, բնականաբար՝ թանկ է, իսկ դա հասանելի չէ բոլորին։ Ամեն մարդ չի կարողանում օգտվել։ Երբեմն այնպիսի պահեր են լինում, որ մարդիկ ուղղակի մեղքդ գալիս են։ Եթե այսպես շարունակվի, գյուղացին էլ հող չի մշակի, որովհետև չի կարողանում իր բերքն իր ուզած ձևով իրացնել»,- նշել է մեր զրուցակիցը։