Բիչախչյանի գեղեցիկ գոլը՝ «Կրակովիայի» դարպասին

02 Ապրիլի 2024, 20:30

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլ է խփել Լեհաստանի առաջնությունում։

«Կրակովիայի» դեմ տնային խաղի 87-րդ րոպեին «Պոգոնի» հայազգի ֆուտբոլիստը գեղեցիկ գոլով հաշիվը դարձրել է 3-1։ 24-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղադաշտ դուրս գալուց երեք րոպե անց: Սա Բիչախչյանի 5-րդ գոլն է Լեհաստանի ընթացիկ առաջնությունում: