Բիշքեկում կներկայացվի Արամ Խաչատրյանի լեգենդար «Սպարտակ»-ից մի հատված
24 Հունիսի 2025, 23:00

Հունիսի 24-ին և 25-ին Ղրղզստանի Ա. Մալդիբաևի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվեն գալա երեկոներ՝ Մեծ թատրոնի բալետի առաջատար մենակատարների մասնակցությամբ:
Ծրագրում ներառված են 20-րդ դարի լեգենդար բալետային ներկայացումներից հատվածներ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ից մի դրվագ։ Ներկայացումները կանցկացվեն Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։