ԲԿՄԱ-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին

16 Մայիսի 2023, 19:10

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ալաշկերտ»-ԲԿՄԱ հանդիպումը:

Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «բանակայիններին» հաջողվեց առավելության հասնել 1:2 հաշվով: 26-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանի գոլին 30-րդ րոպեին պատասխանեց Արտակ Եդիգարյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: ԲԿՄԱ-ին հաղթանակ բերեց Կարեն Նալբանդյանի ինքնագոլը:

«Ալաշկերտ»-ԲԿՄԱ` 1:2:

Այս տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը հաղթել էր «Նոա»-ին 3:1 հաշվով, իսկ «Վան»-ը նույն հաշվով գերազանցել էր «Արարատ»-ին: