Բոլորը պաշտպանական բնույթի են. Լըկորնյուն՝ Հայաստան եկող սարքավորումների մասին

23 Փետրվարի 2024, 11:22

Քաղաքականություն

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Լըկորնյուն հայտարարել է, որ Հայաստան եկող սարքավորումները պաշտպանական բնույթի են լինելու.

«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանվածությունը»,- ասել է Ֆրանսիայի ԶՈւ նախարարը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ

Նա ընդգծել է՝ ոչ ոք չի կարող քննադատվել իր բանակի կարողությունները ավելի զարգացնելու համար.

«Եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և երկար հեռավորության հրթիռները նույնպես մաս կկազմեն պաշտպանական կարողությունների զարգացմանը»,- ասել է Լըկորնյուն: