Բորիս Աթոյանը Պյատիգորսկում վերականգնել է 60-ամյա պացիենտի տեսողությունը

12 Հունիսի 2026, 20:10

Հայեր

Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոցի ակնաբուժական բաժանմունքի վարիչ Բորիս Աթոյանը վերականգնել է 60-ամյա պացիենտ Մարիա Պավլովնայի տեսողությունը՝ նրան վերադարձնելով կրկին տեսնելու հնարավորությունը։

Կնոջ մոտ զարգացել էր կատարակտ, որի հետևանքով մեկ աչքը շուրջ 12 տարի չէր տեսնում։

Կատարակտի բուժումն իրականացվել է առանց կարերի ժամանակակից մեթոդով։ Վիրահատությունից հետո աչքը ինքնուրույն հերմետիկացվում է ներակնային ճնշման շնորհիվ։