Բորիս Բաբայան․ Համակարգչային հանճարը
18 Մայիսի 2024, 00:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Բորիս Արտաշեսի Բաբայանը խորհրդային գիտնական է, պրոֆեսոր, աշխարհում հաշվողական տեխնիկայի գլխավոր մշակողներից մեկը, ինչպես նաև հաշվողական համալիրների կառուցման ճարտարապետական սկզբունքների վերաբերյալ աշխատությունների հեղինակ:
Բորիս Բաբայանը արագ գործող ԷՀՄ-ների և հաշվողական համալիրների ստեղծման բնագավառի մասնագետներից է, որը կարևոր դեր է խաղացել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում:
Նա խորհրդային առաջին «Էլբրուս» գերհամակարգչի առաջատար մշակողներից մեկն էր և դարձել է առաջին եվրոպացի գիտնականը, ով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել է «Intel Fellow» կոչմանը:
ԽՍՀՄ տարիներին Բորիս Բաբայանը շատ հայտնի էր նեղ շրջանակներում, իսկ նրա աշխատանքների մեծ մասը դրոշմված էր «Գաղտնի» մակագրությամբ։ Եվ արտերկրում շատ լավ տեղյակ էին նրա մասին, նրան անվանում էին սովետական Սեյմուր Քրեյ, որը համարվում էր սուպերհամակարգիչների հայրը։
Բորիս Արտաշեսովիչի ղեկավարությամբ ստեղծված «Էլբրուս» հզոր էլեկտրոնային մեքենաները բաշխվել են Կրեմլի կողմից։ Դրանք դարձել են Մոսկվայի առաջին հակահրթիռային պաշտպանության համակարգի ուղեղը, ինչպես նաև տեղադրվել են տիեզերական կենտրոնում, «Արզամաս-16» և «Չելյաբինսկ-70» միջուկային կենտրոններում։