Բուենոս Այրեսում բացվել է «Թումո» կենտրոնի երկրորդ մասնաճյուղը
30 Ապրիլի 2026, 19:20
Հարավային Ամերիկայում՝ Բուենոս Այրես քաղաքում, բացվել է հայկական «Թումո» (TUMO) ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երկրորդ մասնաճյուղը։
Նոր կենտրոնը կարող է շաբաթական ընդունել մինչև 4,5 հազար դեռահասի։ Այստեղ նրանք կսովորեն 3D մոդելավորում, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, motion գրաֆիկա, լուսանկարչություն, ծրագրավորում, գեներատիվ արհեստական բանականություն և կայքերի ստեղծում։