Բուխարեստում 10-րդ անգամ անցկացվել է հայկական մշակույթին նվիրված փառատոն

03 Օգոստոսի 2026, 18:30

Մշակույթ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 10-րդ անգամ անցկացվել է հայկական մշակույթին, ավանդույթներին և ժառանգությանը նվիրված Festivalul Strada Armeneasca փառատոնը։

Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական երաժշտությանը, ավանդույթներին, խոհանոցին և մշակույթին, ինչպես նաև մասնակցելու թեմատիկ քննարկումների և մշակութային ծրագրերին։

Միջոցառումը կազմակերպվել է Ռումինիայի հայերի միության կողմից։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտին Հայաստան է այցելել Ռումինիայից 2 345 զբոսաշրջիկ, ինչը 4,9 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։