Բրազիլիան ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում է
29 Հունիսի 2026, 23:05
Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ՝ փլեյ-օֆֆի խաղում հաղթանակ տանելով Ճապոնիայի նկատմամբ։
Կառլո Անչելոտիի թիմը հանդիպման ընթացքում պարտվում էր, սակայն կարողացավ կամային վերադարձ կատարել և հաղթանակ տանել ավելացված ժամանակում՝ 2:1 հաշվով։
Ճապոնիան հաշիվը բացեց արագ հակագրոհից հետո։ Կայշու Սանոն խլեց գնդակը Դանիլոյի անհաջող փոխանցումից հետո, առաջ շարժվեց և տուգանային հրապարակից դուրս կատարած ցածր հարվածով գնդակն ուղարկեց Ալիսոնի դարպասը։ Կիսապաշտպանի համար սա առաջին գոլն էր ազգային հավաքականի կազմում։
Բաց թողած գոլից հետո Բրազիլիան ուժեղացրեց ճնշումը և երկրորդ խաղակեսում հասավ իր նպատակին։ Կազեմիրոն միացավ գրոհին, հայտնվեց հեռավոր ձողի մոտ և գլխի հարվածով գրավեց Սուզուկիի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։
Հանդիպման հանգուցալուծումը տեղի ունեցավ 95-րդ րոպեին։ Ռայանը վտանգավոր գոտում խլեց գնդակը և փոխանցեց Բրունու Գիմարայնսին, որը հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Գաբրիել Մարտինելիին։ Հարձակվողը սառնասրտորեն ցածր հարված կատարեց․ գնդակը դիպավ Սուզուկիի մատներին, ապա՝ դարպասաձողին և հայտնվեց ցանցում։
Բրունու Գիմարայնսի համար սա արդեն չորրորդ գոլային փոխանցումն էր մրցաշարում։ Այս ցուցանիշով Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը գլխավորում է աշխարհի առաջնության լավագույն ասիստենտների ցանկը։
1/8 եզրափակիչում Բրազիլիան կմրցի Կոտ դ’Իվուար – Նորվեգիա հանդիպման հաղթողի հետ։