Բռնազավթված Հադրութում պղծել են 17-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին
14 Օգոստոսի 2026, 15:00
Արցախում ադրբեջանցիները հերթական հայկական եկեղեցին են պղծել։ Այս անգամ վանդալիզմի է ենթարկվել Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին, որը կառուցվել է 1621 թվականին։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ եկեղեցու պատերին գրություններ են արված, դրանք վնասված են, իսկ գմբեթի խաչը բացակայում է։ Միևնույն ժամանակ, հայտնի չէ եկեղեցու մուտքի հարևանությամբ գտնվող հնագույն տապանաքարերի վիճակը։