Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նունե Ասատրյանին են հանձնել Կրասնոդարում նոր բնակարանի բանալիները
23 Մայիսի 2025, 09:20

Մայիսի 17-ին՝ Նիկոլայ Պավլյուկովի հիշատակին նվիրված Ռուսաստանի պատանիների առաջնության բացման օրը, մարզուհի Նունե Ասատրյանը «Ուրալ» բնակելի համալիրում նոր բնակարանի բանալիներ է ստացել:
Նվերը հանձնել է Կրասնոդարի երկրամասի բռնցքամարտի ասոցիացիայի նախագահ և AVA Group-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Բիկովը: