Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

05 Հունիսի 2023, 18:15

Սպորտ

Հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Մոնրեալում կայացած երեկոյի գլխավոր մենամարտում Բազինյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է մեքսիկացի Խոսե դե Խեսուս Մասիասին (28-12-4):

Բազինյանն այս հաղթանակի շնորհիվ պաշտպանել է սուպերմիջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։

Հայ բռնցքամարտիկը երբևէ պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում, հայտնում է ArmSport.am-ը: