Բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը կմենամարտի թայլանդական բռնցքամարտի լեգենդի հետ
22 Հունիսի 2025, 11:20

Վոլգոգրադցի բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը վարկանիշային միավորների համար կպայքարի թայլանդական բռնցքամարտի լեգենդի հետ։ Հունիսի 22-ին նա ռինգ դուրս կգա 41-ամյա մարզիկի հետ, ով երկու անգամ պայքարել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
«Հունիսի 22-ին ես ռինգ դուրս կգամ թայլանդական բռնցքամարտի լեգենդի հետ՝ մի մարդու, ով ժամանակին երկու անգամ պայքարել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Նա մեծ փորձ ունի, եղել է Ասիայի բազմակի չեմպիոն, մի քանի անգամ պաշտպանել է հավակնորդի գոտին: Ինձ համար սա և՛ մեծ պատիվ է, և՛ լուրջ մարտահրավեր: Նա արժանի է հարգանքի, բայց հիմա եկել է իմ ժամանակն՝ ապացուցելու, որ ես պատրաստ եմ համաշխարհային մրցադաշտում մեծ մարտերի։ Երբ նոր էի բոքսում, չէի էլ կարող պատկերացնել, որ կմենամարտեմ մարդկանց հետ, որոնք պայքարել են համաշխարհային տիտղոսների համար և հասել բարձունքների»,- ասել է Միքայել Հարությունյանը։