Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով կանչերի թիվն ավելացել է

18 Հուլիսի 2026, 13:30

Հայեր

Անցած գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել։ Այս մասին հայտնել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը։ Նրա խոսքով՝ հիվանդների մեծամասնությունը երեխաներ են։

«2 կանչ ստացվել է Արզնիից, 1-ը՝ Նուռնուսից, 12-ը՝ Բյուրեղավան բնակավայրից։ Հոսպիտալացման դեպքեր չենք ունեցել»,– ասել է նա։