Ցանկացած կրակոցի կհետևի հարված․ Դոնալդ Թրամփ

22 Հուլիսի 2026, 17:14

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հերթական կոշտ հայտարարությամբ՝ ուղղված Թեհրանին՝ սպառնալով թիրախավորել Իրանի կարևոր ենթակառուցվածքները Հորմուզի նեղուցում հնարավոր միջադեպերի դեպքում։

«Այս պահից սկսած, եթե Իրանը Հորմուզի նեղուցում որևէ նավի ուղղությամբ կրակի, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այնպիսիք, որոնք գտնվում են Թեհրանի հարևանությամբ կամ նրա տարածքում»,- հայտարարել է Թրամփը։