Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիր
07 Մայիսի 2026, 23:17
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել, հրում վարժությունում ստացել է զրո:
Պոկում վարժությունում Մովսիսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 160 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 164 կգ-ը եւս հաջողությամբ պոկել է: Երրորդ մոտեցումը ձախողել է, որի համար մարզիչ Վիգեն Խաչատրյանը պատվիրել էր 166 կգ: Այս վարժությունում Վալերիկ Մովսիսյանը 3-րդն է եւ նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժության բոլոր երեք մոտեցումները, որի համար պատվիրել էր 188 կգ, հայ ծանրորդը ձախողել է եւ զրո ստացել: Մովսիսյանը Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների կրկնակի չեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: