Ծառն ընկել է մեքենաների վրա. արտակարգ դեպք Երևանի կենտրոնում
29 Հուլիսի 2026, 23:15
Հուլիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Սախարովի հրապարակին հարակից «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել է կայանված «Nissan Rouge»-ի և «Kia»-ի վրա, ինչպես նաև վնասել էլեկտրալարերն ու երկաթե սյունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում է համայնքային ոստիկանության խումբը։