Արման Ծառուկյանին «Բարսելոնա»-ի 11 համարով անվանական մարզաշապիկ են նվիրել

26 Հոկտեմբերի 2026, 15:15

Սպորտ

«Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան և փոխնախագահ Ռաֆա Յուստեն UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանին ակումբի 11 համարով անվանական մարզաշապիկ են նվիրել։ Այս մասին հայտնել է «Mundo Deportivo»-ն։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Ծառուկյանը Խաբիբ Նուրմագոմեդովի հետ ներկա է եղել «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպմանը, որն ավարտվել է 1։2 հաշվով՝ հօգուտ մադրիդյան ակումբի։

Հիմա եթերում