Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ
01 Մայիսի 2026, 13:10
Հայ մարտիկ Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում կմրցի ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնի հետ։
Մրցակցությունը կկայանա հունիսի 13-ին Սենթ Լուիսում Real American Freestyle (RAF) մրցաշարի շրջանակներում։
Մայիսի 30-ին Դալասում Ծառուկյանը RAF կազմակերպության հովանու ներքո ևս մեկ մենամարտ կանցկացնի Քիլոն Ջիմիսոնի դեմ։ Երկու մենամարտերն էլ նախատեսված են թեթևքաշային կարգում։