Ծառուկյանը դարձավ ընդդիմախոս, հետո՝ հանցագործ․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից
14 Հուլիսի 2026, 12:09
«Մուլտի տաբակ»գործարանում աշխատում է 130-150 մարդ, սակայն այսօր այն չի գործում, և բոլոր աշխատակիցները մնացել են անգործ։ Այս մասին «Մուլտի տաբակ» գործարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ակցիա իրականացնող աշխատակիցներից մեկը։
«Այսօր քաղաքականության պատճառով մարդուն ձերբակալում են ամենավերջին հանցագործի նման։ Առաջին հերթին իրենք պետք է ամաչեն դրանից։ Հենց պարոն Ծառուկյանը մտավ քաղաքականություն, դարձավ ընդդիմախոս, հետո՝ հանցագործ։ Բա եթե հանցագործ էր, նախորդ 8 տարիներին ձերբակալեիք»,- նշել է նա։