Չակերտավոր բարեփոխումները միտված են բանակը կազմալուծելուն․ Գառնիկ Դավթյան
24 Մայիսի 2025, 00:30
Շատ հաճախ մոռանում ենք, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, որն այսօր համագործակցում է Ալիևի վարչակազմի հետ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին։
«Մոռանում ենք նաև, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը հայտարարեց՝ հայկական բանակ չպետք է լինի։ Իսկ այսօրվա չակերտավոր բարեփոխումները միտված են բանակը կազմալուծելուն»,- հավելել է նա։
Գառնիկ Դավթյանի խոսքով՝ առաջնագծում կանգնած զինվորն այնքան ցածր աշխատավարձ է ստանում, որ հազիվ կարողանում է օրվա հաց վաստակել։ «Բայց եթե նայում ենք այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը, այդ զինվորի 10 տոկոսը չեն անում»,- ընդգծել է ադրբեջանագետը։
Խոսելով ադրբեջանական բանակում կատարվող փոփոխությունների մասին՝ Գառնիկ Դավթյանն ասել է․
«Նրանք շատ լուրջ են տրամադրված․ ամիսը երկու անգամ իրենց քարոզչական դաշտում նոր տեխնոլոգիաներ են ցուցադրում։ Շեշտադրումն արվում է հեռահար զինատեսակների վրա։ Ադրբեջանի այսօրվա ռազմական բարեփոխումները միտված են արևմտյան և թուրքական հիբրիդային մեկ ուժ ստեղծելուն։
Թեև պետք է հավելեմ, որ ինչքանով ուսումնասիրել եմ՝ մեր զինվորների մարտական ոգին, կռվելու պատրաստակամությունն ավելի բարձր է։ Նրանց մոտ առավելությունը կամ տեխնիկական է, կամ քանակը»,- հավելել է ադրբեջանագետը։