Chanel-ի նոր հավաքածուն ներկայացվել է Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո
02 Մայիսի 2026, 12:00
Chanel նորաձևության տունը Բիարիցում ներկայացրել է իր 2026/27 կրուիզային հավաքածուն: Ցուցադրության մթնոլորտի առանցքային բաղադրիչներից մեկը դարձել է լեգենդար ֆրանսահայ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի երաժշտությունը։
Մոդելների դեֆիլեն ուղեկցվել է վարպետի «Emmenez-moi» երգով։
Chanel-ի նոր ստեղծագործական տնօրեն Մաթյե Բլազին այս հավաքածուում շեշտը դրել է շարժման ազատության և բրենդի դասական ժառանգության վերաիմաստավորման վրա։
«Emmenez-moi» երգը ճամփորդելու ձգտման և նորը բացահայտելու մասին է, որը գրել է Շառլ Ազնավուրը՝ Ժորժ Կառվարենցի խոսքերի հիման վրա՝ 1960-ականներին։ Այս ստեղծագործությունը մինչ այսօր հաճախ դառնում է ներշնչանքի աղբյուր։ Այսպես, 2024 թվականին այն հնչել է Ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ, իսկ 2025-ին ֆրանսիացի ռեժիսոր և օպերատոր Louka-ի տեսահոլովակը՝ ուղեկցված այս երգով, մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում։