Ճապոնիայում բացվել է Թումո Գունման՝ Ասիայում առաջին Թումո կենտրոնը

03 Հունիսի 2025, 23:55

Կրթություն

Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման:

TUMO Gunma-ն գործելու է տարածաշրջանի խոշորագույն համաժողովների կենտրոնի՝ G Messe Gunma-ի տարածքում՝ համագործակցելով Գումմա պրեֆեկտուրայի հետ՝ տրամադրելով հազարավոր ճապոնացի դեռահասների նորարարական հմտություններ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում: Կենտրոնը կհյուրընկալի շուրջ 1500 երիտասարդների:

Ապագայում նախատեսվում է TUMO-ի նոր կենտրոնների բացում Մաեբասի և Կուսացու քաղաքներում՝ ավելի մեծ թվով պատանիների հասանելի դարձնելով Թումոյի կրթական ծրագիրը:

Հիմա եթերում