«Չայնա Սաութերն»-ը քննարկում է Երևան-Շանհայ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը
26 Օգոստոսի 2026, 11:40
«Չայնա Սաութերն» ավիաընկերությունը քննարկում է Երևան-Ուրումչի երթուղու գործարկումից հետո նաև Երևան-Շանհայ ուղղությունը գործարկելու հնարավորությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի նախագահ Սերգեյ Ավանեսովը։
«Սա զգալիորեն խթանում է երկկողմ հարաբերությունները։ Չինաստանի ուղղությամբ կանոնավոր չվերթների թիվն արդեն բազմապատկվել է, և դրանք իրականացվում են գրեթե շուրջօրյա ռեժիմով։ Անցյալ տարի Հայաստան է այցելել 35 հազար չինացի զբոսաշրջիկ, իսկ այս տարի, կանխատեսումների համաձայն, նրանց թիվը կհասնի 100 հազարի։ Այս առումով Չինաստանը կդառնա երկրորդ երկիրը Ռուսաստանից հետո», — նշել է Ավանեսովը։