Չեմ ընկճվում. Ռոզա Ծառուկյանը որդու կալանավորումից հետո առաջին անգամ հանրության առաջ

18 Հուլիսի 2026, 21:46

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, որդու կալանավորումից և իր հիվանդությունից հետո առաջին անգամ հանրության առաջ է դուրս եկել: Նա հարսի և թոռների հետ միասին մասնակցել է Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված պատարագին։

Հատկանշական է, որ այս եկեղեցին կառուցվել է հենց Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ և օծվել 2013 թվականին։ «Չեմ ընկճվում»,- կարճ ձևակերպել է Ռոզա Ծառուկյանը։

Հիմա եթերում