Չեմ զարմանա, եթե ՀՀ-ն ոչ միայն թշնամական դրոշներն այրելն արգելի, այլև Ջահերով երթը. Սևակ Բելյան
25 Ապրիլի 2025, 21:40
ՀՅԴ Կանադայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Սևակ Բելյանը Alpha News-ի հետ զրույցում պատմել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մեծ միջոցառումներ են անցկացվել կանադական խոշոր քաղաքներում:
«Ամեն տարի ապրիլի 24-ին, ինչպես ամեն տեղ, այնպես էլ Կանադայում տեղի են ունենում բողոքի ակցիաներ: Ըստ ավանդույթի՝ կանադահայությունն ամեն տարի ապրիլի 24-ին հավաքվում է մայրաքաղաք Օտտավայում՝այնտեղ իրականացնելու թե քաղաքական ակցիա խորհրդարանի առջև, թե քայլերթ դեպի Թուրքիայի դեսպանատուն»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ամենամեծ ակցիաներն իրականացվել են Մոնրեալում ու Տորոնտոյում:
«Այս տարի ձևաչափը փոխեցինք, որպեսզի ավելի ընդլայնենք մասնակցությունը: Կանադայի ամենամեծ՝ Տորոնտո, Օտտավա, Վանկուվեր քաղաքներում տեղի ունեցավ հատուկ ծրագիր՝ ՀՅԴ Կանադայի երիտասարդների մասնակցությամբ: Ժողովրդական հիմնական մեծ ալիքն անցկացվել է հատկապես Մոնրեալում ու Տորոնտոյում»,- հավելել է Սևակ Բելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: