Չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք. Պեսկովն անդրադարձել է Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպմանը
30 Օգոստոսի 2026, 20:27
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք հանդիպմանը կանդրադառնան Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կամ Եվրոպական միության (ԵՄ) հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմային։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը կարևորել է բարձր մակարդակի երկխոսությունը՝ նշելով․
«Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք»։
Բացի հանրաքվեի թեմայից, երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին առնչվող վերջին զարգացումները։