Չինաստանի Ցզյանսի նահանգում սելավի հետևանքով զոհվել է 5 մարդ
08 Սեպտեմբերի 2026, 13:15
Չինաստանի հարավ-արևելյան Ցզյանսի նահանգում սելավի հետևանքով հինգ մարդ է զոհվել, յոթ մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը։
Սելավային հոսքն ամբողջությամբ ավերել է ութ տուն, ևս չորս տուն թեթև վնասվել է։
Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում է 170 մարդ։ Միաժամանակ իրականացվում են ինժեներական աշխատանքներ՝ ճանապարհներն ամրացնելու և երկրաբանական նոր աղետների առաջացումը կանխելու նպատակով։