Չինաստանը 20 մլն դոլար կհատկացնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համագործակցության ծրագրերին
19 Նոյեմբերի 2026, 15:33
Չինաստանը 20 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) շրջանակում իրականացվող գործնական համագործակցության ծրագրերին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տնտեսական առաջնորդների 33-րդ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ համերաշխության, փոխօգնության, բաց ինտեգրման և նորարարության վրա հիմնված միասնական տարածաշրջանային հանրություն ձևավորելու համար։
Սի Ծինփինը տարածաշրջանի երկրներին կոչ է արել խթանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները, վերացնել տնտեսական շրջանառությանը խոչընդոտող սահմանափակումները և ընդլայնել համագործակցությունը գիտատեխնիկական ոլորտում։
Չինաստանի նախագահը կարևորել է նաև նորարարական ձեռքբերումների ներդրումն ու համագործակցության համար բաց, արդար և խտրականությունից զերծ միջավայրի ձևավորումը։